ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Սերժ Թանկյանին.
«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները Ձեզ ներառել են «ՀԱՅ ՄԵԾԵՐԻ» շարքում: Հայաստանի հըըըպաարտ հարկատուի գումարներով Ձեծ հայ ազգի մեծություն են կարգել ու Ձեր նկարը փակցրել են փողոցում: Ձեզ ներառել են մարդկանց շարքում, որոնց անցած ճանապարհով սերունդներ են դաստիարակվել: Ի՞նչ եք կարծում, Ձեր օրինակով հնարավո՞ր է սերունդներ դաստիարակել: Որպես հայ մարդ' որտե՞ղ է դրսևորվել Ձեր մեծությունը' Ցեղասպանության 100-ամյակին Երևանում միլիոնանոց հոնորարով համերգ տալու ժամանա՞կ, թե՞ Երևանի փողոցներում հեղափոխական շքերթներ իրականացնելու և անհայտ ուղղությամբ անհետանալու ժամանակ: Իսկ միգուցե ժողվարչապետին խոստում տալու և չանելու ժամանա՞կ: Ամեն դեպքում, որպես «ՀԱՅ ՄԵԾ» (գոնե հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերների համար)' վերջիվերջո իրականացրեք ժողվարչապետին տրված Ձեր չարաբաստիկ խոստումը' բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Հավատացեք, «ՀԱՅ ՄԵԾԵՐԸ» միշտ իրենց խոսքի տերն են եղել»: