ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

«Քանի դեռ վարար ջրերը չեն սկսել հոսել, քիչ առաջ ուսումնասիրություն արեցի Հրազդան գետից դուրս եկող, իրոք Արգիշտի արքայի կողմից կառուցված, Արարատյան դաշտի կենտրոնա-արևելյան հատվածի հողերը ջրող ջրանցքի աղտոտվածությունը՝ Սեբաստիա փողոցից սկսած, մինչև Օհանովի փողոցի հետ հատվող հատվածում։ Նկարներում պատկերված են ուսումնասիրություն արված հատվածի միայն մոտ 200 մետր տեղանքը ...

 

Պատկերն ահավոր էր, էլ չեմ խոսում գարշահոտության մասին։ Ամեն առանձնատնից դուրս եկող, ջրանցքին միացված կոյուղիներ, սննդային ու կենցաղային աղբ, շինարարական, արտադրական, քիմիական և հարակից առևտրային կետերի թափոններ։

 
 

Առաջին մեղավորը բնականաբար շրջակայքում ապրեղ ՀՀ «հպարտ» քաղաքացին է, բայց ո՞վ է այս ամենի պատասխանատու լիազոր մարմինը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմը՞, Ջրային տնտեսությունը՞, թե՞ Երևանի քաղաքապետարանը։

 

Սա լուրջ խնդիր է, որը ճիշտ է, նոր չի ծագել, բայց լուծման հրատապություն ունի»։