Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները հայտարարություն են տարածել, որում անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ (հայտարարության բնօրինակը՝ մեկնաբանությունում):

Սակայն հետաքրքրականն այն է, որ իշխանական թևը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի, այդ հայտարարությունն այլ լույսի ներքո և այլ թարգմանությամբ ներկայացնելով ՝ փորձում են հասարակությանը մոլորության մեջ գցել և այդպիսով ավարտին հասցնել իրենց թևի անօրինական գործողությունները:

Այն էլ այն դեպքում, երբ հայտարարության մեջ բառացի նշվում է հետևյալը. «Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից: … Բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա դրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է բերել դատական համակարգին այն լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի»:

Հ.Գ Իշխանական թևը սուտ խոսելու և դիմացիններին մոլորեցնելու արվեստում ռեկորդակիր է դարձել: