Հիմա կարդում էի Հրանտ Բագրատյանի գրառումը մեր ձեռք բերած 4 կործանիչների մասին։ Նույն Բագրատյանի, որին այսօր հղում է նաև Քոչարյանը։ Ես չգիտեմ, ռազմական գործից և մանավանդ ռազմական տեխնիկայից որևէ բան չեմ հասկանում։ Ինձ համար Բագրատյանը գուցե ճիշտ է, գուցե՝ սխալ։ Ելնելով նրանից, որ խելացի մարդ է, ենթադրում եմ, որ առնվազն ինչ-որ չափով կարող է ճիշտ լինել։ Սա այն Բագրատյանն է, որը կոտորվեց իր ծառայություններն առաջարկելով նոր իշխանություններին և համառորեն, հետևողականորեն, միտումնավոր կերպով մնաց անպատասխան։

Դե, հավանաբար չորսբոլորը վխտում են ավելի խելացիներն ու տաղանդավորները։ Մինչդեռ եթե այսկամայն կերպ ընդգրկված լիներ կառավարության աշխատանքներում, կարող էր իր մտահոգությունները, առարկությունները, նկատառումները իշխանություններին հայտնել։ Իշխանություններն էլ կարող էին մտածել, կշռել թեր ու դեմ հանգամանքները և որոշումներ ընդունել։ Բոլորովին պարտադիր չէր լինի որևէ մեկի կարծիքն անպայման հալած յուղի տեղ ընդունելը։ Այդ դեպքում Բագրատյանը (կամ նրա փոխարեն որևէ մեկը) իր առաջարկությունները հրապարակավ ներկայացնելու իրավունք չէր ունենա՝ մինչև հրաժարական չտար։

Իշխանություններն իրենք են իրենց տակը փորում՝ անիմաստ մեծագարության և իրենց շուրջը որևէ կայացած ու խելացի մարդ չհանդուրժելու համառությամբ։ Մինչդեռ իրենց շրջապատում են այնպիսի «խորհրդականներով», որոնք ստեպ-ստեպ ինչ-որ անհոդաբաշխ բացականչություններ են անում՝ իրենց անհաջող մանկության իմպուլսների դրդմամբ, ժխտում իրենցից առաջ մարդկության գոյության փաստն առհասարակ և դրանով իրենց մի-մի ռահվիրա ու գրեթե տեր աստված երևակայում։ Ա’յ իշխանություն, ա’յ բալամ, մի քիչ սթափվիր, էլի, եթե նպատակդ հատուկ ինքնակործանումը և պետության ու անկախության կործանումը չէ։

Բագրատյանը այդ թեմայով խոսելու պատրվակն է. հոգս կոնկրետ Բագրատյանը չէ, խնդրեմ ինձ դասեր չտաք այդ թեմայով։ Եվ ոչ էլ բոլշևիկյան թանձրամտությամբ պիտակավորեք իբրև «նախկին իշխանությունների ջրաղացին ջուր լցնող» կամ հակահեղափոխական, համարյա ազգի դավաճան։

Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: