Ժողովուրդ ջան, եվրոպական քաղաքներից «Ryanair»-ով ճամփորդելու քիչ թե շատ փորձ ունեմ, վերջին անգամ էլ Երևանից Հռոմ եմ մեկնել, մի քանի կետով ներկայացնեմ հնարավոր իրավիճակները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել: Գուցե օգտակար լինի, նաև չեք խաբվի քարոզչական, մանիպուլյացիոն նյութերով:

✅ Թռիչքի համար հաշվառումը' «check-in»-ը, «регистрация»-ն պետք է անել օնլայն, թռիչքից ամենաուշը երկու ժամ առաջ: Հակառակ դեպքում օդանավակայանում ստիպված կլինեք վճարել 55 եվրո: Տպեք կամ հեռախոսի մեջ ունեցեք նստեցման կտրոնը'«boarding pass»-ը, որ խուսափեք 20 եվրո վճարից:

✅ «Զվարթնոց» օդանավակայում պետք է մոտենալ հաշվառման կետին, որտեղ ստուգում են' արդյո՞ք ուղեբեռը համապատասխանում է տոմսին:

✅Հռոմից վերադառնալիս նստեցման կտրոնը տպելու, հաշվառման կետին մոտենալու անհրաժեշտություն չկա, հեռախոսի մեջ ունենալով «boarding pass»-ը թույլատրված է միանգամից սահմանային անցակետը հատել: Թե ինչու է Միլանում խնդիր առաջացել, պետք է պարզաբանեն: Ես Միլանից ևս մեկնել եմ առանց հաշվառման սեղանին մոտենալու:

✅Հռոմում օդանավ նստեցումից առաջ են ստուգում ուղեբեռի չափն ու քանակը: Որոշ հայեր միայն ձեռքի պայուսակի տոմսով բերել էին նաև փոքր ճամպրուկներ, ստիպված եղան տեղում վճարել մոտ 50 եվրո տուգանք: Հետո օդանավում բողոքում էին, թե խաբեություն է, թալան, այնինչ կարող էին նախապես 10 եվրո վճարել ճամպրուկի համար:

✅Տոմսը ներառում է միայն մեկ պայուսակ, քաշը էական չէ, իսկ չափսը որպես կանոն չեն ստուգում, եթե ավիաընկերության սահմանած չափանիշներից' 40x20x25-ից արտաքնապես ակնհայտ մեծ չէ: Ես վերցրել էի սրանից մեծ ուսապարկ, Երևանում էլ, Հռոմում էլ ուշադրություն չեն դարձրել: Լուսանկարը մեկնաբանություններում կա:

✅Հռոմ ժամանելու և այնտեղից Երևան վերադառանալու ժամերին աշխատում են մի քանի ավտոբուսներ, որոնք 5-6 եվրոյով մոտ 40 րոպեում քաղաքի կենտրոնական տարբեր հատվածներ են հասցնում և հակառակը, կան նաև քաղաքային ավտոբուսներ, որոնք օդանավակայանից հասնում են մինչև մետրոյի մոտակա կայարան, սա կարժենա մոտ 2 եվրո, տաքսին էլ' 30 եվրո:

✅ Օդանավի նստատեղերը' նորմալ, սպասարկումը, անվտանգությունը' ևս, արտառոց ոչ մի լավ կամ վատ բան, համեմատությամբ, օրինակ, «Ուկրաիանական ավիաուղներ»-ի' նույնիսկ շատ ավելի որակյալ:

✅Օդանավում սնունդը, խմիչքը վճարովի է, սովորական, հասանելի գներ են' 3-ից 10 եվրո: Ամոթ չէ, կարող եք տանից մի բան բերել կամ օդանավակայանից գնել' ճանապարհին ուտելու համար (թռիչքը մոտ չորս ժամ է տևում):

✅Եթե ճամփորդում եք երկուսով, մի քանի հոգով, շատ մեծ է հավանականությունը, որ իրար կողքի չեք նստի: «Ryanair»-ը միտումնավոր տարբեր շարքերում է նստատեղեր հատկացնում, որ օգտվեք տեղեր ամրագրելու վճարովի ծառայությունից՝ 4-ից 20 եվրո արժեքով: Այսպես են անում նաև բազմաթիվ ոչլոուքոսթեր ավիաընկերություններ: Բայց հայերը թռիչքի ժամանակ փոխվում են տեղերով, բաժանված զույգերը, խմբերը երկնքում վերամիավորվում են