Երեւանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ մանդատը վայր դրած անդամ Հենրիկ Հարթենյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Հրայր Թովմասյանը քրեական հանցագործ է, և պե՛տք է նստի՛ բանտում, քանի որ.
1.Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքով։
2.Փորձել է կաշառել ՀՀ իշխանությանը։
3. Տիրապետում են միլիոնավոր դրամների՝ այն դեպքում, երբ աշխատավարձով անհնար էր տիրապետել։
Հիշեցնենք, որ Հ. Հարթենյանը հրաժարվել է մանդատից՝ խմբակցության հրատապ նիստից հետո, որը քննարկում էր նրա սկանդալային գրառումը Ֆեյսբուքում։ Ավագանու արդեն նախկին անդամն իր էջում դրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ենթադրյալ դստեր նկարը եւ «Ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան» գրառում արել։ Հետո պարզվել էր, որ այդ էջը, որին թիրախավորելու համար Հարթենյանը հրավիրում էր իր կողմնակիցներին, Հ.Թովմասյանի աղջկան չի պատկանում։