Բանակի օրը չպետք ա սահմանափակվի էսօրվա օրով. 'Բանակի օրը եկավ, նշեցինք, հիշեցինք մեր հաղթանակները, մեր տղեքին ու վերջ, կարելի ա անցնել առօրյային' տրամաբանությամբ. Բանակի օրը անհրաժեշտ ա ոչ էնքան նշել տարին 12 ամիս, այլ բանակի օրը պետք ա հիշել տարին 12 ամիս. Ես կասեի' զուտ հիշելն էլ լիարժեք չի կարող արտացոլել հարցի էությունը.. Բանակի օրը հիշել ա պետք, հարգել ա պետք յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքով, նվիրումով մեր գործին, հոգատարությամբ մեր շրջապատի ու մարդկանց նկատմամբ...Բանակի օրվա խորհուրդը մարդն ա, հայ մարդը, ասել ա թե' բանակի օրն ինձ համար հումանիզմի օր ա, սերը դեպի մարդը, հայ մարդը, անկախ նրանից, կռված ա, ծառայած ա թե չէ. Բանակի օրը սեր ա դեպի բնությունը, հայ բնությունը... Բանակաշինությունը զուտ զինվորականների գործը չի, դա յուրաքանչյուրիս նվիրումն ա.. Բանակը զենքն ա որով կրակում ա զինվորականը, բանակը գյուղն ա ով բերքուբարիք ա տալիս, բանակը գրիչնա որով ստեղծագործում ենք, բանակը մանապարտեզն ա ով կրթում ա...Բանակը էն թոշակն ա որով պապին թոռնիկի համար բուլկի ա առնում...
Բանակը նաև էն մարդիկ են, ովքեր չեն ուզում ծառայեն...
Հ.Գ. Բանակի օրը խորհուրդ ա ոչ միայն իրա փառահեղ հաղթանակներով, այլև մեր կրած պարտություններով, սխալներով ու բացթողումներով... Բանակի օրը դաս ա' այդ պարտությունները վերլուծելու, չկրկնելու համար...