Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոլոքոստի հիշատակին նվիրված միջոցառումն ուներ երկու ուշագրավ դրվագ: Առաջինն Իսրայելի վարչապետի այն միտքն էր, որ այդ օրերին մարդկությունը թիկունքով էր կանգնել հրեա ժողովրդի ողբերգության (որ այնքան էլ ճիշտ չէ) հանդեպ ու հրեաները սովորեցին ում հանդեպ ինչպես վարվելու սեփական որոշումը կայացնելու արվեստը, երկրորդը. որևէ մեկը չհիշեց Արմենոցիդն ու թուրք ոճրագործին` որպես եղեռնագործության գյուտարարի և վարպետ կատարողի:
     Դա նշանակում է` եսասեր աշխարհը նորից ընթանալու է նախկին ոճիրները հղանալու իրեն քաջ հայտնի ճանապարհով»: