ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հրայր Թովմասյանի դստեր վերաբերյալ ավագանու անդամի գրառմանը․
«Երբ ասում ենք' ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին: Վստահ եմ' կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական:
Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ»: