«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
««Լուսավոր Հայաստանի» հետևորդներն ու համակիրները հաճախ հարցնում են, թե արդյո՞ք տեսնում ենք մեր հասցեին գրված հայհոյախառն մեկնաբանություններն ու վիրավորանքները։ Եվ, եթե տեսնում ենք, ապա ինչպե՞ս ենք վերաբերվում ստեղծված իրավիճակին։
Հարցադրման համատեքստում ուզում եմ արձանագրել հետևյալը. ոչ միայն տեսնում ենք, այլ նաև ցավով արձանագրում, որ սա է հեղափոխության թվացյալ պաշտպանների իրական դեմքը: Ի հակադրություն այդ որակի՝ մեր հետևորդները զուսպ են ու քաղաքավարի։ Նրանք, որպես կանոն, զբաղված մարդիկ են ու Ֆեյսբուքում «հերոսանալու» ժամանակ ու կարիք չունեն։ Մեր գաղափարակիցները լուռ հետևում են և վստահաբար օր օրի շատանում։ Այլընտրանք չի կարող լինել, քանի որ մեր դավանածը հանդուրժող, այլատյացությունը բացառող, լայնախոհ և պարկեշտ մարդու տեսակն է՝ լուսավորական գաղափարներով ոգեշնչված։
Այս ամենի վերաբերյալ իմ ուղերձը հետևյալն է. ընկերնե՛ր, մի՛ անհանգստացեք, ոչինչ չի կարող մեզ ետ պահել մեր ընտրած ճանապարհից և, հատկապես, ֆեյսբուքյան ամբոխային դրսևորումները, որոնք չեն գերազանցում մի քանի հարյուրը։