Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էլի Արցախի հարցում մեղադրեց նախկիններին ՝ հող հանձնելու մեջ, թե բա Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հանձնել յոթ շրջանները:
Մի ժամանակ էլ Քոչարյանին էր մեղադրում Մեղրին հանձնելու մեջ:
Փաստացի՝ ով վերջին անգամ եղել է Արցախում կփաստի, որ յոթ շրջաններն ու Մեղրին իրենց տեղում են:
Ու ամեն անգամ լաց ու կոծ դնելով, թե Արցախի հարցում վատ ժառանգություն եմ ստացել, մի տեսակ անլուրջ է:
Ավելի լավ կլինի հրապարակային պատասխանես, թե դու ի՞նչ փաստաթղթի շուրջ ես բանակցում, որովհետև հանրությանը Արցախյան բանակցություններից մի քանի թեզ է հայտնի՝ այն որ կարգավորումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդի համար,որ Ալիևը կիրթ մարդ է, ու էլի մի քանի անսովոր հայտարարություններ»: