AntiFake.am կայքի հետաքննությունը պարզել և հանրայնացրել է մարդկանց, ովքեր Youtube հարթակում պատրաստել և տարածել են բացահայտ սուտ, կեղծիք և զրպարտություն պարունակող տեսանյութեր: Այդ տեսանյութերը անվանարկում և բացահայտ զրպարտում են Հայաստանի իշխանություններին ոչ հաճո քաղաքական գործիչների, նրանց ընտանիքի անդամների, առանց որևէ փաստ ու փաստարկի խեղաթյուրված ու թշնամանք սերմանող քարոզչություն են իրականացնում մի շարք արտասահմանյան երկրների ղեկավարների հանդեպ: antifake.am կայքի հրապարակումից անցել է տևական ժամանակ, և պատկան մարմիններից չկա որևէ արձագանք: Այդ ալիքների հեղինակները, սակայն, միայն Փաշինյանի ընդդիմախոսներով չեն սահմանափակվել, նրա «կշիռը» բարձրացնելու համար ապատեղեկատվության զոհ են դարձրել նաև համաշխարհային առաջնորդներին՝ կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով ազգամիջյան թշնամանք հրահրել:
Ավելին կառավարության պատկան օղակների ներկայացուցիչները անգամ չեն էլ թաքցնում, որ իրենց հայտնի է այդ մարդկանց ինքնությունը, սակայն զարմանալիորեն որևէ քայլ չեն ձեռնարել հանրության տեղեկատվության անվտանգության պահպանման ուղղությամբ: Փաստացի կեղծիք, թշնամանք և զրպարտություն տարածող խումբը հայտնի է, բայց այդ գործունեությունը կասեցնելու համար Հայաստանի իշխանությունը այս շուրջ մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորը մտահոգություն է հայտնում պետական հաստատությունների անգործության առիթով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, տեղեկացված լինելով Youtube հարթակում գործող ատելություն, սուտ, կեղծիք և բացահայտ զրպարտություն ստեղծող խմբի գործունեության մասին, որևէ քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկում օրենքի տառին համապատասխան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր տալով եզրակացնելու, որ ատելություն տարածող խմբի գործությունն առնվազն հաճելի է Հայաստանի իշխանության բարձրագույն օղակներին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև մտահոգություն է հայտնում տարածված լուրերի առթիվ, համաձայն որոնց antifake.am կայքի բացահայտած զրպարտություն ստեղծող և տարածող խմբի գործունեությունը համակարգվում և ֆինանսավորվում է կառավարական օղակներից: Կոչ ենք անում պատկան մարմիններին ժամ առաջ սկսել հետաքննություն և պարզել լուրերի իսկությունն ու պատասխանատվության ենթարկել ատելություն, զրպարտանք և կեղծիք տարածող խմբին:
Անընդունելի է, որ ժողովրդավարական կառավարման համակարգում ատելության խոսքն ու զրպարտությունը հովանավորվի իշխանությունների կողմից: Ուստի, մենք հայտարարում ենք, որ ստի, կեղծիքի, ատելության խոսքի և զրպարտության դեմ պայքարի համատեքստում ամենայն ուշադրությամբ հետևելու են Հայաստանի կառավարության գործունեությանը, և այդ մասին տեղյակ ենք պահելու խոսքի ազատության պաշտպանությամբ և ատելության խոսքի դեմ պայքարող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների ընտանիքների դեմ ատելություն ու կեղծիք տարածող Youtube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան»
16:06 - 24.Հունվար.2020
Առաջարկում ենք նաև
08/06/24 00:07
Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով
09/05/24 11:40
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
23/02/24 09:00
«Հրապարակ». Արմեն Աշոտյանի քննիչը պարգեւատրվել է
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
03/02/23 14:00
Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
28/01/21 21:40
Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրգործ են կարում «հայահավաքի» մասնակիցների վրա. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան