Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով սրբապատկերների վաճառք է սկսվել: Այս մասին իր Twitter-ի էջում գրել է ռուս փաստաբան Արկադի Չապլիգինը:
«Ահա այսպիսի սրբապատկերներ են վաճառվում «Պուլկովո» օդանավակայանում: Ինչ է, արդեն թույլատրել են ողջերին սրբադասե՞լ: Թե՞ այն մարդիկ, որոնք ասում էին, թե Ռուսաստանը ղեկավարում են Պուտինի նմանակները, ճիշտ էին»,- գրել է Չապլիգինը:
Փաստաբանը նշել է, որ այդ սրբապատկերը վաճառվում է Նիկոլայի սրբապատկերի և ապարանջանի հետ նույն փաթեթում, և դրա արժեքը 79 000 ռուբլի է:
Вот такие иконы продаются в аэропорту "Пулково". А что, уже разрешили живых канонизировать? Или те, кто говорит, что страной правят двойники Путина, оказались правы?
148 people are talking about this