Իշխող քաղաքական ուժը քիչ առաջ խորհրդարանում տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելը: Այդպիսով, քաղաքական իշխանությունը գործածելով օրենսդրական հնարք' խախտեց բարձր ժողովրդավարության հենք հանդիսացող օրենսդրական կարգավորման էությունը:
Հիշեցնեմ, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելու հնարավորությունն օրենսդրությամբ սահմանվել էր որպես ընդդիմության վերահսկողական գործունեության արդյունավետ միջոց, իսկ հանձնաժողովի կազմի ձևավորումը սոսկ տեխնիկական բնույթ ունեցող հարց է:
Քաղաքական իշխանությունը ցույց տվեց, որ չի հանդուրժում նաև ընդդիմության արդյունավետ աշխատանքի երաշխիքները:
Մեզ իրական հեղափոխություն է պետք...