Հարգելի հայրենակիցներ, սպիտակներ եւ սեւեր, գույնզգույններ եւ անգույններ, մեծեր եւ փոքրեր, խելոքներ եւ դուխովներ, մայրեր եւ մանուկներ, տղաներ եւ աղջիկներ, տղամարդիկ եւ տիկնայք, քաղաքացիներ եւ գյուղացիներ, գիրք կարդացածներ եւ անկիրթներ, գողականներ եւ ոստիկաններ, հանցագործներ եւ դատավորներ, մի խոսքով՝ բոլորդ, յուրաքանչյուրս, բացեք ձեր աչքերը, հասկացեք վերջապես մեր երկրում ընթանում են ոչ նորմալ զարգացումներ, վտանգավոր զարգացումներ, եւ դրանց դեմն առնելը դարձել է անչափ կարեւոր, շատ կարեւոր, սա վերջի սկիզբ կարող է դառնալ եւ, հավատացեք՝ ամենեւնին չեմ խտացնում գոյւները։

Չեմ էլ ուզում խոսել մեղավորների եւ անմեղների մասին, ճշտի եւ սխալի մասին, անիմաստ է, պետք է յուրաքանչյուրդ հասկանանք, որ երբ նավը կխորտակվի, չի նայելու հարուստն ու աղքատը, ճիշտն ու սխալը, դուխովն ու խելքովը, նավը ամեն ինչ է տանելու հատակ․․ Մենք պարտավոր ենք ապացուցել, որ փորձարկման ճագար չենք, եւ թույլ չենք տա, որ մեզ փորձանոթների մեջ խեղդեն։ Սթափվելու , լրջանալու ժամանակը բաց չթողնեք, ոչ ոք իրավունք չունի ինքնասպան լինել։

Մեզնից յուրաքանչյուրի ինքնասպանությունը դասալիքության կլինի, մեր երկիրը չենք կարող հանձնել արհեստականորեն ստեղծված փոթորիկներին․․․

Եվ որպես առաջին քայլ միասին, միաժամանակ պարտավոր ենք մեզնից վանել ատելությունը, չարությունը, անհանդուրժողականությունը․․․

Կարո՞ղ ենք, ուրեմն դեռ մարդ ենք, չե՞նք կարող՝ հրեն անասունը արածում է հանդում, իսկ հորթին երեկ են մորթել․․․

Հ․Գ․Վստահ եմ, արդեն բոլորիդ համար է աներկբա, որ գիժը քարը գլորել է եւ մենք պիտի ամեն գնով խանգարենք այս գահավիժումը, ապացուցենք, որ գիժը չի կարող գործոն լինել․․․

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից: