Որևէ քաղաքական իշխանություն չպետք է կռիվ տա մեդիայի դեմ, դա ոչ միայն անշնորհակալ գործ է, այլև անթույլատրելի:

Բայց քաղաքական իշխանությունը, որը գիտակցում է մեդիայի դերը և ազդեցությունը հանրության տեղեկացվածության, հանրային առողջության և ցանկացած քաղաքական մակարդակում իրավահարաբերությունների թափանցիկության առումով, պետք է և պարտավոր է կռիվ տալ հանուն մեդիայի քաղաքական և ֆինանսական անկախության:

Մեդիան չորրորդ իշխանություն է, իշխանության ոչ ֆորմալ ճյուղ, և անթույլատրելի է նրա բռնազավթումը: Ընդունելի չէ նաև այն առանձին մարդկանց լյուդովիկոսյան կոմպլեքսը, որոնք մեդիան թաթախելով քաղաքական փողերի մեջ՝ հայտարարում են, թե մեդիան ես եմ: