Չբեր բազմազավակ, բազմազավակ կույս և անգրագետ հայրենասեր, այս հասկացողությունները նույն տրամաբանության մեջ են:
Չի կարող պատմություն և ամենակարևորը' համաշխարհային պատմության ընթացքը չհասկացող մարդը հայրենասեր լինել:
Թերթեք մեր և համաշխարհային պատմության էջերը և կտեսնեք, թե սեփական Հայրենիքի և ազգի դեմ ամենաստոր քայլերն ովքեր են գործել:
Ամենաստոր արարքներն արել են անգրագետ և էնտուզիաստ «հայրենասերները», որոնք ինչ-որ մի թշնամի երկրի միջին մակարդակի գործակալի թակարդն են ընկել' կործանելով սեփական Հայրենիքի, կամ նրանց անհեռատես արկածախնդրությունը ցեղասպանության է տարել ազգին:
էս տեսակը որքան անգրագետ է լինում, այնքան արարքն աղետալի է լինում: