Հասարակական գործիչ Անահիտ Բախշյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը.

«Երեկ 39 տարեկան երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի սպանությունը, որում համոզված եմ ճանաչելով մեր դաժան իրականությունը, հոգիս տակն ու վրա է արել։ Չեմ կարողանում գտնել մխիթարական որևէ խոսք, որն ընդունելի կլիներ, գոնե ինձ համար։ Ստիպված եմ գրել ծեծված բառեր՝ խորապես ցավակցում եմ պարոն Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ի սրտե եմ ցավակցում ու ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է, ԲԱՎԱԿԱՆ Է․․․․․․․ բայց, ցավոք, չգիտեմ, թե ում է ուղղված այս հուսահատ գոռոցս։ Մղկտում եմ, երբ պատկերացնում եմ ընտանիքի վիճակը։ Սարսափելի է»։