Դերասան Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է. «Արդյո՞ք մարդիկ տեղյակ են, որ ԱԺ պատգամավորները, ովքեր բալային համակարգի համար քվեարկել են, անձեռնմխելի են այդ իսկ օրենքի համար։ Նրանց հատկացված պետական համարանիշերը պատկանում են Ազգային ժողովին, և ՃՈ-ն չգիտի, թե կոնկրետ որ համարը ումն է։ Նրանց խախտումները ուղարկվում են ազգային ժողով, որտեղ իր հերթին պետբյուջեից վճարվում են (մեր մուծած հարկերից, մեր գրպանից)բայց նորից եմ ասում՝ բալերից նրանք չեն զրկվելու, դա մեզ համար է միայն։

Նրանք մեր գրպանից աշխատավարձ են ստանում և պարգևավճարներ,մեր գրպանից իրենց խախտումների տուգանքներն են մուծում, որ մեզ զրկեն վարորդականից, չկատարելով իրենց պարտականությունը՝ կահավորել փողոցները մեր անխափան երթևեկության և փարքինգի համար։Այդ օրենքը չի տարածվում նաև ոստիկանության աշխատակիցների վրա։ Գործող սիստեմը նույնն է, նրանց տուգանքները գնում են ոստիկանություն։

Այսինքն Հայաստանում տուգանողը ինքը չի տուգանվում և չի մտնում բալային համակարգի մեջ, ինչպես նաև չեն տուգանվելու ռուսական համարներով մեքենաները։ Սա մի օրենք է, որը վերաբերվում է միայն մեր նման հասարակ մարդկանց, ինչքանով է դա արդար, ինչու են բարեփոխումները միտված հարվածելու, առանց այդ էլ հալածված մարդկանց։ Ուզում են բացի ճանապարհներից նաև տնե՞րը բեռնաթափվեն։

Այս չմտածված, ոչ տրամաբանական բալային համակարգը 3 բանի է բերելու, գործազրկության թվի աճին 50.000 – 60.0000 ամենաքիչը, հանցագործությունների թվի աճին և արտագաղթի։ Իսկ նորին մեծություն ընտրյալները կլինեն անձեռնմխելի, կուշտ, տաք և պարգևավճարված, ո՞ր արժանիքի համար, ԱԱԾ-ն գիտի))))

#բալը_թանկ_է
#Հայկ_ու_բալ»: