Ասում են՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան՝ հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքի տարածքում ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծման հետևանքով, այնուամենայնիվ, տուժել է 11 ամերիկացի զինծառայող։
Տեղեկատվության համաձայն՝ սպանվածներ չկան, իսկ տարատեսակ՝ հատկապես գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողները ներկայումս վերականգնողական բուժում են ստանում Քուվեյթի և Գերմանիայի հոսպիտալներում։