«Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տաթևիկի և մեր ընկերների՝ ROOMZ-ի հյուրերի օգնությամբ, հաջողվել է հավաքել 335 հազար դրամ Տիգրանի բուժման համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը որպես մատուցող էր աշխատում Երևանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում: Թեյավճարները ուղղվելու են «Մենք ենք» հիմնադրամ որպես բարեգործություն քաղցկեղով հիվանդ երեխայի՝ Տիգրան Ամիրխանյանի բուժման համար: