Թվիթերում Արթուր վանեցյանի գրառումն արդեն կոնկրետ լուրջ ազդակ է առ այն, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: Փաստացի ԱԱԾ նախկին տնօրեննը բաց տեքստով ասում է, որ Փաշինյանն ու իր թիմը հակասահմանադրական միջամտություն են արել/անում ՍԴ գործերին ու ըստ էության այլևս ՍԴ թնջուկը ոչ միայն քաղաքական է այլև ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ: Սրա համար պատասխանատվության են կանչվելու բոլոր մասնակիցները, իսկ Վանեցյանն ուղղակիորեն շատ վտանգավոր է դառնում Փաշինյանի քաղաքական ապագայի և շատ նպաստավոր' կալանավոր Փաշինյանի ապագայի համար:
Վանեցյանի գրառումն ընդունենք որպես դեղին քարտ ու սպասենք հաջորդ դեղինին, որն էլ իր հերթին անխուսափելիորեն կարմիր է դառնալու: