Հույս ունեմ, որ հաջորդ ԱԱԾ պետը կլինի ոչ թե վարչապետի ընտանիքի վստահելին, այլ պրոֆեսիոնալ մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ես մեծապես հույս ունեմ, որ հաջորդ ԱԱԾ պետը կլինի ոչ թե վարչապետի ընտանիքի վստահելին, սիրելին, բարեկամը կամ նվիրյալը, այլ պրոֆեսիոնալ մեկը, ով նվիրված կլինի միմիայն իր պետությանը եւ գործին: Այսքանը»։