«Ռեպլիկի կարգով
«Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» սերիալի վերջին սերիան կարծիքների և մեկնաբանությունների մի նոր ալիք առաջացրեց, բայց հիմնական հարցը կարծես թե մնաց ստվերում։
Արդյոք վարչապետ Փաշինյանի ավագ դուստրն իր հոր որոշումները հարգելու կամ գոնե առերևույթ դրանց հարգանքով վերաբերելու տարրական էթիկա ունի։
Սերիալի երեկվա սերիայի կուլմինացիան համարված «Արթուր ջան»-ը կարծես թե միանշանակ է դարձնում հարցի պատասխանը։
«Վարչապետի դուստր» կամ «Թագավորի աղջիկ» դիմելաձևերից ապագաբանական ցնցակաթվածի մեջ ընկնող օրիորդ Փաշինյանը պարտավոր էր գիտակցել, որ գեներալի կոչումն ու ԱԱԾ ղեկավարումը շուրջ երկու տարի վստահված է եղել «Արթուր ջան»-ին հենց իր հոր կողմից, հետևաբար նման անմակարդակ ցինիզմը, ոչ այլ ինչ է, քան սեփական հոր որոշումներն ու ընտրությունը չհարգելու վկայություն։
Այնպես որ, մինչև ուրիշի աչքի փուշը, քո աչքի գերանին աշե»։