Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերի հրթիռակոծումից հետո ԱՄՆ-ը հակազդեցության չգնաց, և թվում էր, թե առաջացած ճգնաժամը թուլանում է, սակայն լարվածության թուլացումը միայն թվացյալ էր, քանի որ հակադրության պրոցեսը տեղափոխվել է Իրանի սահմաններից ներս։
Խնդիրն այն է, որ Թեհրանում սկսվել են ակցիաներ, երբ ցուցարարները պահանջում են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը և հակակառավարական կարգախոսներ հնչեցնում: Իսկ կիրակի օրն արդեն բախումներ տեղի ունեցան ցուցարարների և իրավապահների միջև։
ԱՄՆ-ը խնդիր է դրել փափուկ ուժի կիրառմամբ լարվածության օջախներ ստեղծել Իրանի ներսում, և պատահական չէ, որ ցուցարարների գործողություններն արժանանում են արևմտյան տարբեր կազմակերպությունների աջակցությանը։