Վարչապետը որ ասում է, թե 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, նորից ստում է։
Քանի որ ձեռքիս տակ չկա 2019 թ բանակում զոհերի թվի հստակ աղբյուր, կարելի է կատարել պարզ մաթեմատիկական հաշվարկ։ Օրինակ 2018թ տվյալները հստակ են ու հաստատված՝ 63 զոհ ենք ունեցել։ Եվ եթե ՀՀ ԳՇ պետի ասելով, 2019թթ զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի թիվը 2018թթ համեմատ, ապա մոտավոր ստացվում է 49 թիվը։
Իսկ եթե փորփրեք արխիվները, ապա կտեսնեք, որ օրինակ 2000 ականներին ավելի քիչ դեպքեր են գրանցվել (2003-ին՝ 40 զոհ, 2004-ին՝ 38 զոհ, 2005-ին՝ 47 զոհ, 2006-ին՝ 33, 2007-ին՝ 31, 2009-ին՝ 42, 2011-ին՝ 39, 2013-ին՝ 31, և այլն, էլի ցածր թվեր կան)։
Վարչապետի ամենօրյա ՖԲ ցուցանիշներն արդեն զավեշտի են վերածվում, և քիչ թե շատ տեղյակ մարդիկ ուղղակի չեն կարող հավատալ մեծն մոլորեցնողի տողերին։
#խմբագրի_քանի_շուտա