Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ««ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար»: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան այսօր ահա այսպիսի պատասխան են տվել ԱԱԾ-ից:
Փաստորեն, չի բացառվում, որ առաջիկայում հրապարակվեն այն շրջանակները, որոնք համագործակցում են սատանայի հետ:
Քանի որ թեման, պարզվեց, հումոր չի եւ ըստ այդմ` խիստ ակտուալ է, խորհուրդ եմ տալիս սատանա փնտրող կառույցներին, թեմային խորքային տիրապետելու եւ սատանաներին ու վհուկներին ճիշտ ու թիրախավորված բացահայտելու համար ուսումնասիրել կաթոլիկ ինկվիզիտոր Հենրիխ Քրամերի` «Վհուկների մուրճը» աշխատությունը, գրված լատիներենով` 1486 թվականին:
Գիրքը այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել եւ հրաշալի ուսումնական ձեռնարկ է սատանաների եւ վհուկների որսի համար:
Եւ ինչպես ասվում է «Մաուգլիում»` Славной вам охоты»: