21:17
Քայլեր են ձեռնարկվում «Երեխաների ապօրինի որդեգրման գործում» ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանն իր  ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է «Երեխաների ապօրինի որդեգրման» քրեական գործի նախաքննության ընթացքին:

Ըստ  Աբրահամյանի, նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան:

 

Գոռ Աբրահամյանի հավաստմամբ` դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ հանցավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ:

Առաջարկում ենք նաև
Լրահոս