Բալային համակարգը վարորդներին զսպվածության բերելու տեսանկյունից վատ չէ, բայց այս համակարգը գաղափարական խնդիր ունի։

Այն, որ խմածության, չափազանց մեծ արագության կամ պռոտիվ քշելու համար պետք է խիստ պատիժներ սահմանել, դժվար է չհամաձայնվել։ Սակայն սխալ կայանման, տեսախցիկի թեթև խախտումների համար կամ անուշադրություն պարունակող սխալների համար բալ հանելը ճիշտ չեմ համարում։