ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առողջ հասարակության մեջ քննարկման առաջին թեման պետք է լիներ դեմոգրաֆիան: Այսօր տվյալներ են հրապարակվել, որտեղ մշտական բնակչության թիվ 3 մլն-ից պակաս է: Հարգելի իշխանություններ, այս թեման դարձրեք քննարկման առարկա, այլ ոչ թե որ երկրից ու ու ինչով ենք առաջ անցել, թվերի «պատերազմը» հոգնեցնող է ու հասարակության շրջանում իշխանությոնների հրապարակած թվերը ենթագիտակցական մակարդակում հավատ չեն ներշնչել ու չի ներշնչում նաև հիմա, պատճառները շատ խորն են՝ գալիս է դեռևս սովետական տարիներից:
Հիմա դեմոգրաֆիայի մասին. կրկնում եմ տարիներ շարունակ՝ արտագաղթից բացի, ինչը շարունակվում է ներկա իշխանությունների օրոք, դեմոգրաֆիական ցածր աճի պատճառը սոցիալականը չեն միայն, կամ գոնե առաջին երեք հորիզոնականներում սոցիալականը չէ: Հայաստանը շարունակում է մնալ երեկա ունենալու համար ոչ հարմար երկիր, եթե չես ապրում գերդաստանով ու եթե տանը չունես օգնող՝ ստացվում է, որ ծնողներից մեկը պետք է երեք-չորս տարով մնա տանը ու երեխա մեծացնի: Բնական է, որ յուրաքանչյուր նորմալ մարդ ինքնադրսևորվելու, աշխատելու ու ստեղծագործելու մղում ունի, իսկ նման պայմաններում բավարարվում են մեկ, կամ մաքսիմում երկու երեխայով: Աճ չկա ու չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, կարծում էի, որ այս հարցին կսկսեն ուշադրություն դարձնել, ու ծնելիության աճ կգրանցեինք, բայց սկզբունքորեն նույն քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր՝ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարի չափի բարձրացումը լավ է, բայց դրանից պետք չէ սկսել: Բերեմ հասարակ օրինակ՝ սկսած Վարչապետի նստավայրից, մինչև գյուղական համայնքի վարչական շենքեր պետք է ունենան աշխատակիցների երեխաների համար կահավորված սենյակներ, որտեղ գործի եկող աշխատակիցը կարող է թողնել իր երեխային: Սա մեծ ծախս չէ ու անելը հնարավոր է, սրան կհաջորդի օրենսդրական պահանջով այս ամենը մասնավորի վրա տարածելը, սկսեք հիմա, որ երկիրը փրկենք, այլապես 15-20 տարի հետո կլինենք երկու միլիոն իսկ մեր հարևանների ընդհանուր թիվը կհասնի 200 մլն-ի: Այս շեմին եթե մենք հասանք՝ ապա հետևանքները ծանր կլինեն: Վստահ եմ՝ ուսումնասիրություններ կան ու երկրի ղեկավարը կարող է ծանոթանալ դրանց: Ստեղծեք հայ ծնողների համար իրենց երեխաներին հարմարավետ պայմաններում մեծացնելու հնարավորություն ու ամեն բան լավ կլինի: Կամ՝ ինչո՞ւ մեր պետական դպրոցները մինչև հիմա չեն ապահովվում երեխաներին դպրոց տանելու տրանսպորտով, ո՞նց է ստացվում, որ մասնավորը կարող է, մասնավորը հսկայական պահանջարկ ունի, իսկ պետական դպրոցները չեն կարղանում ապահովել, փորձեք, սահմանեք 3-5հզ դրամ գումար ծնողների համար ու հարմարավետ դարձրեք մարդկանց կյանքը: Մասնավոր դպրոցները ծաղկում են, ու ոչ թե այն բանի համար, որ լավ կրթություն են տալիս, այլ նրա համար, որ հարմարավետ են դարձնում իրենց աշակերտների ծնողների կյանքը: Իրական հեղափոխությունը պետք է փնտրել նման, առաջին հայացքից ոչ տեսանելի հարցերի կարգավորման մեջ՝ հակառակ դեպքում կշարունակվի արդեն առանց իշխանություններին հայհոյելու դարձած արտագաղթը:
Հ.Գ 1. Ներկա կառավորությունը մեր պատմության ամենաչամուսնացածների կառավարությունն է: Առանց հումորի՝ սա վատ ազդակ է, որը գալիս է վերևից, հաջողակ մարդու կերպարը պետք է շաղախված լինի ընտանիքի, երեխաների հետ: Կարծում եմ՝ հասկացաք ասելիքս
Հ.Գ 2. Պատգամավորներից մեկը բանակից ազատվելը փողով դարձնելու իմ հրապարակային գրառումը փորձեց դարձնել օրենսդրական նախաձեռնություն, ցավոք պոպուլիզը հաղթեց: Մարդիկ երկրից հարյուրներով լքում են նաև այդ պատճառով: Պատգամավորի ասածները լսեք առանց պոպուլիզի, հետո նայեք շուրջբոլորներդ, բացեք հարուստների ցանկը համոզվեք, որ իրենց երեխաները հիմա էլ չեն ծառայում ու քայլ արեք: Այս մասով առաջիկայում գրառումներ կանեմ: Տղեք սա Հայրենիք է, խոսքերը, ստատուսները, մանիպուլացիաները կգան ու կանցնեն, երկիրը պետք է փրկել»:
«Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո կարծում էի՝ այս հարցին ուշադրություն կդարձնեն». Զ. Եգանյան
22:09 - 8.Հունվար.2020
Առաջարկում ենք նաև
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
29/06/24 09:10
«Հրապարակ». Մի ապահարզանի պատմություն. Սուրեն Պետրոսյանի նկատմամբ անվստահություն առաջացել է դեռ Կիրանցից
16/05/24 08:30
Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»
09/05/24 11:40
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
09/05/24 09:10
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
17/02/24 08:20
Ընդդիմադիր շրջանակներն էլ ձեռքերը ծալած չեն նստի. «Փաստ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան