ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն:
«Օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից դեպի Կիև թռիչքի ժամանակ։
ՔԱԿ-ը իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ: