Կարեն Վերանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Այն ինչ տեղի է ունենում հիմա Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունում, դասական պրոքսի պատերազմ է, այն է՝ հակամարտող կողմերը բախվում են երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում։ ԱՄՆ-Թեհրան պրոքսի պատերազմը ակտիվ փուլ մտավ արաբական գարնան և սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից։ Այդ տարիների համեմատ, վերջին օրերի զարգացումները խոսում են ուղիղ պրոքսի գործողությունների մասին, այսինքն՝ կողմերը ուղղակիորեն, առանց պրոքսի միջնորդավորված ուժերի կամ խմբավորումների (օրինակ՝ Հեզբոլլահ, քրդեր և այլն), խոցում են միմյանց թիրախները։ Հիշեցնեմ, սակայն, սա նման ուղիղ պրոքսի գործողությունների առաջին դեպքը չէ. դեռ 2019-ի հուլիսին Թեհրանը Պարսից ծոցում ամերիկյան ԱԹՍ խոցեց. եղել են նաև այլ միջադեպեր։
Հ.Գ. Միգուցե սխալվեմ, մնում են այն տեսակետին, որ կողմերի միջև լայնածավալ գործողությունների նախաձեռնման հավանականությունը ցածր է, կողմերը թերևս կսահմանափակվեն մի քանի ուղիղ պրոքսի գործողություններով երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում (պաղեստինա-իսրայելական ճակատ, Սաուդյան Արաբիա-հութիներ, քրդեր, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պարսից ծոց), որոնց կհաջորդեն բանակցությունները..Հուսանք, պրոքսի գործողությունները չեն տարածվի հարավկովկասյան ուղղությամբ.. Շատ բան կախված է նաև միջազգային հանրության միջնորդական հնարավորություններից..»: