Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Քաղաքական իշխանությանը հաջողվել է հանրության զգալի մասին կտրել իրականությունից և ստեղծել կարծիք, թե իբր իշխանության կամ իրենք պետք է լինեն կամ նախկինները: Իբր, եթե իրենք չլինեն, ապա կլինեն նախկինները (Անասնաֆերմա):
Իհարկե այս իրավիճակի համար բոլորս մեղքի մեր բաժինն ունենք թեկուզ այն պարզ պատճառով, որ մինչ այս պահը Հայաստանում չկա այնպիսի իրական ուժ, իրական անհատ, որոնք որևէ քաղաքական կապ չունենալով նախկին ու ներկա քաղաքական իշխանությունների հետ ձեռնոց են նետել իշխող քաղաքական միավորին:
Ձեռնոց նետելն իհարկե հեշտ գործ չի լինելու, քանի որ նետողը պետք է կարողանա տևակամ ժամանակ դիմադրել նաև իշխողների կողմից շատ հմտորեն հանրությանը հիմարացնելու փորձերին, թե իբր քաղաքական հարթակում կամ իրենք են կամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իսկ ով իրենց քննադատում է, ապա նա կամ Սերժ Սարգսյանն է կամ Ռոբերտ Քոչարյանը:
Բայց ձեռնոցի նետումն այլևս չի կարելի հետաձգել, որքան ուշանա, այնքան դժվար է լինելու հանրությանն ուշքի բերել:
Այո, սա կարող եք համարել քաղաքական հայտարարություն և սկսեք հարմարվել, որ այսուհետ հնչեցնելու եմ նաև քաղաքական հայտարարություններ:
Հ.Գ. հանրության զգալի մասին այնքան են կտրել իրականությունից, որ մի գյուղացի պարզ տղա ինձ գրում է, թե ես այլևս չեմ վերադառնալու իշխանության:
Ինչի ես ե՞րբ էի իշխանություն, որ մի բան էլ չպետք է վերադառնամ: Ես չեմ կարող վերադառնալ, ես դեռ միայն նոր պիտի գամ...»։