Կատարելով իրեն օրենքով վերապահված պարտավորությունները ԱԾԾ-ը վստահելի օպերատիվ աղբյուրներից տեղեկացել էր, որ մի շարք անպատասխանատու քաղաքացիներ տարածում եմ սուտ տեղեկություններ՝ իբրև աշխարհում գոյություն ունի ոմն Ձմեռ Պապ, որը Նոր տարուց առաջ թաքուն ներխուժում է քաղաքացիների բնակարանները և թողնում այնտեղ տարբեր առարկաներ՝ նվերներ ընտանիքի անչափահաս անդամների համար։
Ընդ որում , այդ քաղաքացիները իրենց ապատեղեկատվություններում պնդում էին, որ Ձմեռ Պապը, ոչ միայն ապօրինի մուտք է գործում իրենց բնակարանները, այլ նաև ամբողջ տարվա ընթացքում հետևում է երեխաներին ու գրանցում վերջիններիս կողմից կատարված բոլոր անկարգությունները ու չարությունները։
Հաշվի առնելով, որ Ձմեռ Պապու գործողությունները պարունակում են ՀՀ քր օրի 144 և 147 հոդվածներով նախատեսված հանցակազմերը, այն են անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինչը կարող է ծանր վնաս պատճառել անչափահասների հոքեբարոյական արժեքներին ԱԾԾ-ի աշխատակիցները բերման են ենթարկել սուտ տեղեկություններ տարածող քաղաքացիներին ու հարցաքննել նրանց։
Անպատասխանատու քաղաքացիները խոստովանել են, որ իրոք տարածել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, քանի որ ուզում էին խաբեբայությումբ՝ նվերից զրկվելու սպառնալիքի տակ, ստիպել անչափահասներին կատարել իրենց կամքին հակասող գործողություններ՝ կատարել դպրոցում հանձնարարված տնային աշխատանքը ու չհակաճառել ընտանիքի չափահաս անդամներին։ Պատրաստում են նյութեր քր օրի համապատասխան հոդվածին համաձայն գործ հարուցելու նպատակով։
Ծանուցում
Բոլոր անունները ու իրադարձությունները հորինած են իսկ ցանկացած համընկնումը պատահական:
Բերման ենթարկելու ընթացքում ոչ մի Ձմեռ Պապ չի տուժել։
Ձմեռ Պապը համարվում է անմեղ քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի կողմից։
#նորՀայաստան -ի #հինհեքիաթներ #արդարադատությունբոլորիհամար