Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան ասեմ էլի: Որ ասում եք՝ ՀՀ-ն պարտավոր է հայտարարություն տարածել, կամ չգիտեմ նմանատիպ մի բան, կամ ցավակցի Իրանին, ուզում եմ հասկանալ ՀՀ-ի պետական սահմանի նկատմամբ ոտնձգությունները, ընդհուպ մինչև անգամ խաղաղ բնակչության թիրախավորումն ու սպանելը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ի՞նչ արձագանքի է արժանացել Իրանի կողմից: Ախր բաներ կան, որ պետք չէ բերել օրակարգ ու կեղծ օրակարգով խնդիրներ ստեղծել: Չարձագանքելը տեղին է...»: