Մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքն այս ամանորին ընդառաջ կրկին աննկարագրելի շքեղ և ճաշակով է զարդարված… Հատկապես` Թբիլիսիի կենտրոնը, որի փողոցները, շենքերը և նույնիսկ ծառերը ծփում են լույսերի մեջ... Քաղաքի ղեկավարությունը մեծ քանակությամբ զբոսաշրջիկների ներհոսքն ապահովելու համար քաղաքի արդուզարդի վրա ծախսել է 940 հազար ԱՄՆ դոլար... Հայաստանի մեծ քանակաությամբ քաղաքացիներ այս տարի ևս ամանորյա օրերն անցակցնելու են հեքիաթային Թբիլիսիում...
Ինչ վերաբերում է մեր Երևանին, որտեղ Ամանորյա միջոցառումների ծախսերի համար տրամադրվել է 680 հազար դոլար, թող ընթերցողներն իրենք գնահատեն Թբիլիսիի և Երևանի տարբերությունը...
Հ.Գ. Լավ կլիներ, եթե Երևանի ղեկավարությունը գոնե ուշադրություն դարձներ լուսային կոնստրուկցիաներին, որոնցով ձևավորված են մայրաքաղաքի փողոցները... Բաղրամյանի պողոտայի գրեթե բոլոր լուսային կոնստրուկցիաները կիսատ-պռատ են աշխատում...