Հայաստանի պետական մեքենան քաղաքացիներիս համար դարձել է իսկական բեռ, ու ոչ միայն ֆինանսական առումով:

Մի քանի ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը ինձ կարմիր գծի տուգանք էր նշանակել 5,000 դրամ չափով: Զբաղվածության մեջ մոռացել էի վճարել, գործը հասել էր ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությանը (Հարկադիր): Իրենք էլ մի 2,500 դրամ իրենց կողմից էին վրան ավելացրել ու Հայեկոնոմբանկում հաշվիս վրա այդ գումարի չափով կալանք դրել:

Մեկ ամիս առաջ գնացի 7,500-ը վճարեցի: Բանկի աշխատակցուհուն հարցնում եմ` հիմա գումարը կերևա հաշվի վրա: Ասում է` ոչ: Հարկադիրը պետք է մեզ հրահանգի` գրություն ուղարկի:

Ու այդպես մի որոշ ժամանակ էլ է անցնում ու Հարկադիրից այս նամակն է գալիս: Թե բա մեր դեպոզիտ հաշվին գումար ունես, կամ հաշվի համար տուր կամ էլ ներկայացի:

Այս ամենը այն աստիճան անհեթեթ է, որ մարդ չի էլ հասկանում թե ո՞նց է ստացվում, որ երբ հաշվիս վրա կալանք էիք դնում, իմ հաշվի համարն ու բանկի տեղը լավ գիտեիք: Ո՞նց է ստացվում, որ գումարը իմ բանկային հաշվից առանց իմ համաձայնության գնում հասնում է Հարկադիրի դեպոզիտային հաշվին:
Ինչի՞ քաղաքացին պիտի ժամանակ ու նյարդեր վատնի այս անհեթեթությունների վրա, երբ արդեն տուգանքի 50% չափով պետությունը ինձնից գումար է գանձել ինձ հարկադրելու իր ծառայության համար:

հ.գ.
Անընդհատ ասում ենք` պետական մեքենան իր անարդյունավետությամբ բեռ է դարձել քաղաքացիներիս վրա, բայց ականջ դնող չկա: Իսկ այս բեռը գնալով ավելի անդուր է դառնում:
ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia
ՀՀ կառավարություն

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: