Սպասված նվեր՝ Ամանորին ընդառաջ: «Հայ մանուկ» ծրագրով ծնվեց առաջին զույգ երեխան։ Նորածինները տղաներ են։

Հիշեցնենք՝ Բարեգործական ասոցիացիան օգնում է անպտուղ ընտանիքներին՝ արտամարմնային բեմնավորման շնորհիվ ունենալ երեխաներ:

Ասոցիացիան ոչ մի շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աշխարհի բոլոր հայերով միանալ ու թեկուզ փոքր ներդրումներով օգնել հայ ընտանիքներին ունենալ երեխաներ:

Ընտրվում են այնպիսի զույգեր, ովքեր չունեն բավարար ֆինանսական միջոցներ, բայց իրենք հետագայում կարող են երեխայի մասին հոգ տանել, կրթել, դասիտարակել:

«Ամանորին բոլորը շտապում են երազանք պահել: Երբևէ մտածել եք, որ ԴՈՒՔ էլ ԿԱՐՈՂ ԵՔ իրականություն դարձնել ինչ-որ մեկի երազանքը: Միացեք «Հայ մանուկ» ծրագրին՝ Ձեր նվիրատվությամբ»,- հայտարարում է «Հայ մանուկ» բարեգործական ասոցիացիան: