Սահմանադրության երաշխավորը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ թոշակի գնալու մասին սկանդալային օրենքը, որի նպատակը միմիայն ՍԴ ներկայիս դատավորներին կաշառելու և վաղ թոշակի ուղարկելու միջոցով իշխանահաճո ՍԴ ունենալն է։
Պարոն նախագահ, վստահ եմ, որ եթե ոչ կարդացած, գոնե լսած կլինեք իշխանության ճյուղերի տարանջատման և անկախ դատական իշխանության կարևորության մասին, ինչը մեր Սահմանադրությամբ ևս ամրագրված է, այն Սահմանադրությամբ, որի երաշխավորն եք։
Այստեղ երկու վարկած կա, երկուսն էլ՝ կործանարար․ Դուք կա՛մ հայերեն չգիտեք, կա՛մ շահագրգիռ անձ եք այս տոտալ վակխանալիայի մեջ, որը մեր երկիրը նպատակադրված տանում է դեպի փակուղի...
Հ.Գ. Վերջերս Արցախ էիք այցելել, ինչ-որ գենետիկ զգացողություններ ապրեցի՞ք՝ հայրենի հող, բազմադարյա պատմություն, միասնական հաղթանակի բերկրանք, ուժ և կամք, անգամ երեխաների աչքերում...