Հենրիխ Մխիթարյանի թեմային անդրադառնալով...
Շատ մարդ քննադատեց այն փաստը, որ ոմանք համացանցում սկսեցին հիմար ելույթներ ունենալ և մոռացան/ուրացան Հենրիխ Մխիթարյանի ունեցած վաստակը մեր երկրի ֆուտբոլի և մեր երկրի միջազգային հարթակներում ներկայացման մեջ, սակայն այդ երևույթի պատճառագիտության մեջ ոչ ոք չուզեցավ մտնել և պրպտել, թե ինչու՞ են մարդիկ այդպես իրենց դրսևորում...
Ասեմ... որովհետև մարդիկ անշնորհակալ են: Անշնորհակալ են դեռ շատ հին ժամանակներից: Այդ նույն մարդ արարածն էր, որ Քրիստոսին խաչեց ու հանցագործին ազատեց... Այդ նույն մարդ արարածն է գնում բժշկի մոտ, խնդրում է բուժել և հետո հրապարակավ բժիժկներին թալանչի է անվանում... Եվ ի վերջո այդ նույն մարդ արարածն է, որ վատություն է անում իրեն լավություն անողներին: Դա հին պատմություն է... դարեր ապրած պատմություն է... և մարդու այդ տեսակի' ուրացող ու անշներհակալ տեսակի հետ այսօր գործ ունեն բոլորը:
Ինչևիցե, մի չարացեք, չարանալով հնարավոր չէ փոխել մարդկանց... մարդկանց առհասարակ հնարավոր չէ փոխել... նրանք այդպիսին են և վերջ: