ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանով իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ավարտվում է 2019թ-ի քաղաքական տարին։

Իշխանությունն ու ընդդիմությունն ամփոփում են արած և չարած գործերը։
Բնական է, իշխանությունը փորձում է ներկայացնել իր «ձեռքբերումները», իսկ ընդդիմությունը՝ քննադատել իշխանություններին բացթողումների համար։

Բայց արի ու տես կան իշխանության ներսի և «ընդդիմադիր» սազանդարներ, որոնց գործը ՀՀԿ-ին քննադատելն է։

Ով ինչից խոսի, սրանք խոսում են, թե ՀՀԿ-ն շանս չունի վերադառնալու։

Տո, այ քամելեոններ, չկասկածեք, որ ՀՀԿ-ն եղել է, կա ու լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մեկը։

Դուք ձեր ճակատագրից խոսեք, որ ամբողջությամբ կախված է իշխանության ղեկավարի տրամադրությունից ու քմահաճույքներից,իսկ մենք՝ հարապետականներս,ապացուցել ենք մեր քաղաքական կենսունակությունը։

Ի տարբերություն շատ շատերի, ում գերնպատակն է եղել ու կա մնալ իշխանության մեջ կամ իշխանության կցորդ, մեր նպատակն այլ է, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին՝ անկախ կարգավիճակից։

Հ.Գ.Անիմաստ է հանրապետականներիս վախեցնել հնարավոր ձերբակալություններով։
Աշոտ Նավասարդյանին ու Անդրանիկ Մարգարյանին չեն վախեցրել խորհրդային բանտերը,իսկ Վազգեն Սպարապետին ու Սերժ Սարգսյանին՝ պատերազմը։Մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով։ Այնպես, որ 2020թ-ի համար նոր թեմա մտածեք։

Հ.Հ.Գ.Արտահերթ ընտրությունները ցույց կտան, թե ով՝ ինչքան ձայն ունի,պարոնայք։
Դուք ձեր դարդը լացեք, պարոնայք «պալատական ընդդիմադիրներ»։