Երբ աշխատանքից ազատվեց քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, արդյոք դա պայմանավորված էր երկու տարբեր գնումներում Խաչիկյանի հարազատ քրոջ որդու մասնակցության հետ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հարց ուղղեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարության ասաց. «Կարող եմ ասել, որ դա մի քանի պրոցեսների միքս է: Եթե մեկ բառով ասեմ՝ այլեւս նպատակահարմար չգտա, որ ինքն աշխատի Երեւանի քաղաքապետարանում»:
Խաժակյանի դիտարկմանը, որ քաղաքապետը «շատ թափանցիկ խուսափեց պատասխանից», Մարությանն ասաց. «Ես կարծում եմ՝ իմ պատասխանից ամեն ինչ պարզ է»: