ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր էջում գրում է.
«Իշխանությունը տարեվերջյան սրացումների մեջ է։ Ցերեկն անհիմն եւ տգեղ կերպով բերման ենթարկեցին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին։
Իսկ քիչ առաջ ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը մի հերթական անհեթեթ պատրվակով։
Այս էժանագին սերիալի բեմադրիչ-ռեժիսորները այնքան են ծուլացել ու անգյալացել, որ իրեց այլեւս նեղություն էլ չեն տալիս քիչ թե շատ արժանահավատ սցենարով շարժվեն։
Գաղտնիք չէ, որ 5-րդ ալիքը դարձել է Հայաստանում ազատ խոսքի եւ այլակարծության բացառիկ օջախներից մեկը, իսկ ալիքի սեփականատիրոջ ձերբակալությունն համարում եմ հեռուստաալիքի բնականոն աշխատանքների վրա ճնշում գործադրելու փորձ»։