Ոչ վաղ անցյալում շատ հայերի համար պետության իդեալական ղեկավարի կերպարն Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան էր, որն իր պաշտոնավարման ընթացքում շարունակում էր ապրել իր ֆերմայում, անասուններ էր պահում ու հող մշակում։ Նա չէր օգտվում պետության ղեկավարին օրենքով հասնող աշխատավարձից և ճոխություններից, փողեր չէր կուտակում կամ վատնում անպատեհ։ Ահա այդպիտի պետության ղեկավար էին երազում շատ ու շատ հայեր, և թվում էր, թե դա բավականաչափ իրագործելի նպատակ էր։

Այսօր, սակայն, տեսնում ենք, որ կանգնած ենք նույն ծակ տաշտակի առջև, իսկ թավշյա իշխանավորները մի բան էլ ավելի նոր մեքենաներ են գնում, նոր ճոխություններից օգտվում, իրենց աշխատավարձերը բարձրացնում։ Երազանքն այդպես էլ մնաց երազանք։