Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, էնքան եք հուզվել ու ոգևորվել Արմեն Մելիքբեկյանի ընտրությունից, կարծես թե հայկական ֆուտբոլն սկսել է արգենտինական տանգո պարել: Շատ աննորմալ կլիներ, եթե ՀԿ մակարդակում իշխանության թեկնածուն պարտվեր: Իսկ չար լեզուներն ասում են, որ Վանեցյանի ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ, կառույցը, փաստացի, ղեկավարում էր հենց Մելիքբեկյանը: Իսկ ինչպես գիտեք, շռնդալից հաջողություններ չունեցանք: Մի օր հավես լինի, էս թեմային հանգամանալից կանդրադառնանք»: