Հարութ Փամբուկչյանը երաժշտասերների դատին է հանձնել Համո Սահյանի «Ինքս ինձ պես» ստեղծագործության հիման վրա գրված երգի տեսահոլովակը:
Հոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը' Սուրեն Թադևոսյանը, մոնտաժն իրականացրել է Սուրեն Սարգսյանը:
Երգի երաժշտության հեղինակն Ավո Հարությունյանն է:
Հարութ Փամբուկչյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է Ձախ Հարութ անունով, ծնվել է 1950 թվականին Երևանում։
Հայրը' Եսայի Փամբուկչյանը, ծնվել է 1901 թվականին Զեյթունում, մայրը՝ 1907-ին Տիգրանակերտում։
Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թվականին եկել հայրենիք։
Փամբուկչյանը հաճախել է Երևանի թիվ 43 դպրոցը և ընդունվել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1968 թվականին։ Նա վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր։
Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ ու շանսոն։