Դեկտեմբերի 31-ին տարեմուտը սկսում ենք դասական երաժշտության տոնական համերգով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժամը 18.00-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Սա աննախադեպ երեւույթ է մեր իրականության մեջ: Բաց մի թողեք»,-նշել է վարչապետը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութում նշվում է, որ Նոր տարին կնշվի նոր ձեւաչափով. «Այս տարի առաջին անգամ տոնական օրերը հագեցած կլինեն մշակութային միջոցառումներով՝ բաց կլինեն թատրոններն ու թանգարանները, ինչպես նաև սպասվում են համերգներ և հետաքրքիր միջոցառումներ։ Իսկ ամանորի գիշերը կաշխատեն հրապարկին հարակից ռեստորաններն ու սրճարանները»: