Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այդ մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Համոզված եմ, որ յուրաքանչյուրը` ստորագրելով հանդերձ, քաջ գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց խմբերի կողմից, բայց չնայած դրան բարձրաձայնել և չի խուսափել արդարացի տեսակետ արտահայտելուց:
Նման քայլերն են ցույց տալիս մարդու իրական կամքն ու սկզբունքայնությունը և արժանի են հարգանքի»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։