ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս հանցագործության մեջ ներգրավված ամենավերջին կամ նվազագույն ազդեցություն ունեցած անձն անգամ պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ նրանք ովքեր պաթոսախեղդ պատերազմ էին սկսել ԱԺ-ում, հետո նաև «Ֆեյսբուք»-ում՝ երեխաների որդեգրման կարգի փոփոխության կեղծ օրակարգ ու անհեթեթ նախագիծ բերելով, այս մասին, այդպես էլ լռեցին, քանի որ սա հայուգենի շուրջ ինքնահաստատվելու հնարավորություն չէր ստեղծելու, սա իրական հանցագործություն էր, որի մասին ոմանք, լինելով Սոցապ նախարար, բավական լավ պետք է տեղեկացված լինեին...

Մեկ այլ Սոցապ նախկին նախարար էլ, որը ժամանակին տապալեց մանկատան շրջանավարտների բնակարանների տրամադրման ծրագիրը, մի քանի միլիոն դոլարի մսխումների մեջ էր մեղադրվում, լրագրողական հետաքննությունից հետո միակ պատիժը հրաժարականը դարձավ, այսօր կռիվ էր տալիս Քոչարյանի ազատման համար՝ ասելով թե հանրային պահանջ կա։ Մարդիկ չեն ընկալում, որ իրավական գործընթացը հանրային պահանջով չի կարող ուղղորդվել, այլապես վաղուց իրենք բոլորը զուտ հանրային պահանջով Քոչարյանի կողքին կլինեին»: