ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին հեռացնելու հարցին։
«Գրպանային ընդդիմության թշվառությունը:
Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:
Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:
Հետո ինչ-որ վարչության պետի:
Հետո ինչ-որ գյուղապետի:
Չէ, տղերք, ձեր "ընդդիմադիր" պատալոկը քաղ.ավիացիայի պետին "սիրուն աղջիկ" ասելն էր:
Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:
Չէ մի չէ, ընդդիմություն... Թան էլ չէ, փրթած մածուն»: